«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ եղած Գագիկ Ծառուկյանի հաստափոր քրեական գործից բացի առկա է նաև բռնաբարության համար 80-ականներին ազատազրկված այն ժամանակ ՆԳՆ Պարեկապահակային ծառայության աշխատակից, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի ոստիկանների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում ուշիմ և կարգապահ կալանավոր է եղել:
Ըստ մեր ձեռքի տակ առկա կալանավայրի ներքին օգտագործման համար թերթիկի, Գագիկ Ծառուկյանը կալանավայրում առանձնացել է իր դրական վարքով, ազատազրկման ողջ ժամանակահատվածում տույժ չի ստացել, համագործակցել է կալանավայրի վարչակազմի հետ, որի հետևանքով արժանացել է վաղաժամկետ պայմանական ազատման:








































