Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը` այս անգամ գրոսմայստեր Սերգեյ Էրենբուրգի նկատմամբ:
Հակոբյանը, ութ տուրից հետո ունենալով 6 միավոր, շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել աղյուսակը: Վարուժանը մեկ միավորով առաջ է մոտակա մրցակիցներից` գրոսմայստերներ Գատա Կամսկուց եւ Ալեքսանդր Լենդերմանից:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:






































