Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը հետ վերադարձնել Aerostar տիպի երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնք իրենց վատ են դսրևորել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ անցկացված օպերացիաներում:
Թուրքիայի իշխանությունները չեն պարզաբանել, թե իսրայելական ԱԹՍ-ներից կոնկրետ ինչը չի գոհացրել նրանց: Թուրքիան 10 միլիոն դոլարով 2007 թվականին վարձակալել էր Aerostar ԱԹՍ-ներ, և չի բացառվում, որ ներկայումս դրանց վերադարձման գործընթացը կարող է պարզապս կապված լինել վարձակալության ժամկետի ավարտի հետ: Ներկայումս Թուրքիան ակտիվորեն զբաղվում է սեփական ԱԹՍ-երի (Anka) մշակմամբ:










































