Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը SMS հաղորդագրություններ է ուղարկել թիմի ֆուտբոլիստներին:
«Մարզումների առաջին օրվանից մենք նպատակ էինք դրել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճել: Ուրախ եմ, որ կարողացանք անել դա»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի ուշ Die Welt պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Կլոպը նշել է, որ իր սաները պատրաստվում են գրավել «Բավարիա»-ի դարպասը:
«Չեմ կարող ասել, կհաղթի՞ արդյոք «Բորուսիա»-ն: Բայց ոչ-ոքի հաստատ չի լինի»,- նշել է մասնագետը:









































