ԱՄՆ-ի 45-րդ նախագահական ընտրություններին նախապատրաստվում են նաև Իսրայելում, քանի որ հրեական պետության ճակատագիրը շատ բանով կախված այն հանգամանքից, թե ով կզբաղեցնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը՝ Բարաք Օբաման, թե Միթ Ռոմնին,- հաղորդում է BBC-ին:
Իսրայելում հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չկարողացավ գտնել «իսրայելցիների սրտի բանալին»՝ ի տարբերություն Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշ-կրտսերի: Օբաման ժամանակ չգտավ Իսրայել այցելելու համար: Իսրայելական կառավարության ներկայացուցիչը նշել է, որ նման «նյուանսները» չեն մոռացվում և հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում:
Իսրայելի Բար-Իլան համալսարանի պրոֆեսոր Էյթան Գիլբոան նշել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին իսրայելցիները կհետևեն միաժամանակ մեծ անհանգստությամբ և մեծ հույսերով:
«Բարաք Օբաման այդքան էլ ընկերասեր չէր Իսրայելի հանդեպ: Այժմ Երուսաղեմում հույս ունեն, որ վերընտրման դեպքում նա արմատապես կփոխի իր քաղաքականությունը Արևելքում: Իսրայելը շատ չի վշտանա երկրորդ սցենարի դեպքում, եթե Սպիտակ տունն ունենա նոր ղեկավար՝ Միթ Ռոմնի անունով»,- նշել է Գիլբոան։
Իսրայելում հիշում են նաև, որ Բարաք Օբամայի կառավարման չորս տարիների ընթացքում ամերիկա-իսրայելական հարաբերությունները նշանավորվել են մի շարք դիվանագիտական ճգնաժամերով, որի պատճառներից մեկը Օբամայի և Նեթանյահուի միջև լուրջ անվստահությունն է:
Իսրայելում բնակվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունեցող 300 հազար մարդ: Նրանց մի մասը մասնակցել է 2011 թ. Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ակցիային՝ պահաջելով «հանել ճոպանը հրեական պետության պարանոցից»:
Այդ ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի հրեաները հակված են քվերակելու Օբամայի օգտին, մինչդեռ Իսրայելի ամերիկացի հրեաների մեծ մասը կքվեարկի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին:
Նշենք, որ 2008 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկացի հրեաների 78%-ը սատարեց Բարաք Օբամային, իսկ այսօր այդ ցուցանիշն իջել է միչև 65%:











































