Հրապարակվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման նախնական ամսաթիվը: Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Բաքվում: Այս մասին Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Նախատեսվում է, որ Բաքվում հանդիպման ժամանակ 3 երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, Կասպից ծովի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման հարցեր:
Արդեն կան Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Իրան հանդիպումների ձևաչափեր, և նշված երկրների ԱԳՆ ղեկավարների ու նախագահների գագաթնաժողովներ են անցկացվել:










































