Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող դառնալ: Այդ մասին հայտնում է Marca-ն: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել է, որ իր փառքի համար չէ հաղթանակի ձգտում:
«Ցանկանում եմ աշխարհի առաջնության չեմպիոն դառնալ ոչ այն պատճառով, որ մեծագույն ֆուտբոլիստ համարվեմ: Պարզապես երազում եմ իրականացնել ազգային հավաքականի նպատակը և ևս մեկ տիտղոս ավելացնել` մյուսների կողքին:
Միշտ ձգտում եմ ավելիին և իմ առաջին քննադատն եմ հանդիսանում: Գիտեմ, թե երբ եմ լավ խաղում, իսկ երբ` վատ: Իմ միակ ցանկությունը ֆուտբոլ խաղալն է: Իսկ երբ դա ինձ այլևս հաճույք չի պատճառի, կավարտեմ կարիերաս»,- ասել է Մեսսին:








































