«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ` ՈւԵՖԱ-ի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք` ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով ակումբն ՈւԵՖԱ-ի կողմից պատժվել է 60 մլն եվրոյի չափով:
«Քաղաքայիններ»-ի հայտարարությունում նշվում է, որ տուգանքը ոչ մի ազդեցություն չի ունենա ակումբի տրանսֆերային ծրագրերի վրա:
«Սիթի»-ն 20 մլն եվրո պակաս կստանա Չեոմպիոնների Լիգայի 2013/14 և 2014/15 թվականների մրցաշրջաններում ելույթ ունենալու համար: Բացի այդ, 25 ֆուտբոլիստների փոխարեն ակումբը կարող է հայտավորել միայն 21-ին: Բայց «քաղաքայիններ»-ի ղեկավարները խնդիր չի տեսնում:






































