Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ Սոմայի հանքի հատվածներից մեկում, որտեղ անցած շաբաթ պայթյունի հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել, հրդեհ է բռնկվել՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողներին հայտնել է, որ կրակը դժվարացնում է փրկարարների աշխատանքը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն վթարի հետևանքով Սոմայի հանքում զոհվել է 299 մարդ:










































