ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է Ուկրաինայի հետ կապված մարտահրավերների քննարկման հատուկ խումբ ստեղծելու ԵՄ մտադրության մասին՝ հայտնում է Ria Novosti-ն:
«Այդ հանձնաժողովը կզբաղվի Ուկրաինայի հետ կապված մարտահրավերների լուծմամբ»,- Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆյուլեն:
Նշվում է, որ խմբի կազմում կընդգրկվի Եվրահանձնաժողովի 30 պաշտոնյա: Խմբի ստեղծումը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:







































