Ինչպես տեղեկացրել էր ոստիակնության մամլո ծառայությունը, մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Մայիսի 16-ին՝ ժամը 21:35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն:









































