Ամերիկացի գիտնականները նոր ապացույցներ են գտել, որոնց համաձայն՝ գլխուղեղում Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված դեգերենատիվ փոփոխություններ տեղի են ունենում հիվանդության հիմնական ախտանիշների ի հայտ գալուց 20 տարի առաջ,- հաղորդում է BBC-ին:
Lancet Neurology ամսագրում հրապարակած հոդվածում գիտնակնները պարզաբանել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել գլխուղեղի աշխատանքի խախտման առաջին նշանները կոլումբիացի ընտանիքի երիտասարդ անդամների մոտ, չնայած հիվանդության բուն ախտանիշները դեռևս ի հայտ չեն եկել:
Գիտնականների կարծիքով՝ Ալցհեյմերի հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, իսկ դա նշանակում է, որ հիվանդության հանդեպ հակվածությունը հնարավոր է ավելի վաղ հայտնաբերել:









































