Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հաղորդել են Հոմս քաղաքում նավթամուղի պայթեցման մասին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ պայթյունից հետո նավթամուղից ծուխ է բարձրացել: Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հոմսում շարունակվում են դաժան մարտերը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարական զորքերի և զինված ապստամբության միջև:
Նշենք, որ Սիրիայում վերջին ամիսների ընթացքում նավթամուղի պայթեցման մի քանի դեպքեր են գրանցվել Դեյր Էլ-Զորում, Հոմսում, Բանիաս նավահանգստային քաղաքի շրջակայքում: Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ներում այս բոլոր պայթյունների մեղքը դրվում է «զինված ահաբեկչական խմբավորումների» վրա, որոնց նպատակը երկրի տնտեսության քայաքայումն է:









































