Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին մեկնարկեց գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին մասնակցեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ:
«Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարևոր է, քանի որ սպորտսմենները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ընդունվում ժողովրդի կողմից: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն ամեն հարցի շուրջ, որը մեզ մոտեցնում է զարգացած գաղափարներին, մտածեն հաշմանդամների մասին: Ամբողջ աշխարհում ազատություն ու հավասարություն է»,-նշել է Արոնյանը:
«Այս ակցիայում պարտվողներ չկան: Ես չեմ լարվում, քանի որ հաղթանակի հասնելու նպատավ չէ, որ այստեղ եմ: Միաժամանակ չեմ պատրաստվում նաև իմ հնարավորություններից ցածր հանդես գալ: Այս ակցիային մասնակցում եմ երրորդ անգամ և ուրախ եմ, որ իմ լուման ունեմ մարդկանց ուշադրությունը հաշմանդամների վրա բևեռելու գործում»,- հավելեց Լևոնը:








































