«Դե ֆակտո, այսօր կոալիցիոն հուշագիրը ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միջև է ստորագրված: Գործում է, թե ոչ այն հուշագիրը, որով ԲՀԿ-ն պետք է սատարի Սերժ Սարգսյանին՝ կհայտարարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` պատասխանալով այն հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի կողմից ստորագրված այն հուշագիրը, որով նշված կուսակցությունները 2013 թվականի նախագահական ընտրություններում պարտավորվել են սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հովհաննես Մարգարյանի խոսքով` ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցն այսօր դարձել է հայոց հարցը: Այս իրավիճակին, նրա խոսքով, կարող է վերջ տալ Գագիկ Ծառուկյանը` անելով համապատասխան հայտարարություն:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը՝ ՕԵԿ գործիչը նշեց, որ այդ իրավունքը տրված է միայն երկու ուժերին, և ցանկացած քաղաքական ուժ ազատ է համագործակցության հարցում:









































