«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչը մկանային վնասվածքի պատճառով երկու շաբաթով դուրս է մնացել շարքից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սա նշանակում է, որ Յովետիչը բաց կթողնի նոյեմբերի 11-ին կայանալիք Իտալիայի A Սերիայի 12-րդ տուրի «Միլան»-ի դեմ հանդիպումը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել կիրակի օրը կայացած «Կալյարի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Ֆիորենտինա»-ի հաղթանակով` 4:1:
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ակտիվում կա 6 գոլ ու 3 գոլային փոխանցում A Սերիայի ներկա մրցաշրջանում:











































