Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Դա հաստատեց նաև վերջինիս փաստաբան Հարություն Բաղդասարյանը.
«Աշոտի բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացված ոչ արդարացի որոշմանը: Դժգոհում է նաև, որ իրեն թույլ չեն տվել գործի վերաքննության կարգով քննելու համար միջնորդություն ներկայացնել»:











































