Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի վերջին խաղում «Խետաֆե»-ն սեփական դաշտում ընդունել էր «Բետիս»-ին: Երկու թիմերն էլ լավ են մեկնարկել այս առաջնությունում ու ընթանում էին լավագույն տասնյակում:
Խաղը բավականին դրամատիկ ու հետաքրքիր ստացվեց: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում, իսկ ավելի հստակ՝ խաղակեսի երկրորդ հատվածում:
«Բետիս»-ի նյարդերն ավելի ամուր գտնվեցին, ու անդալուսիացիները կարողացան Մադրիդից հեռանալ երեք միավորներով: Այս հաղթանակից հետո «Բետիս»-ը դուրս եկավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական, իսկ «Խետաֆե»-ն մնաց 9-րդ տեղում:
Խետաֆե – Բետիս՝ 2:4
Գոլերը՝ Դ.Կաստրո, Պ.Լեոն (68’, 90’) – Խ.Մոլինա, Բենյատ, Ռ.Կաստրո, Ս.Սևիլիա (59’, 74’, 76’, 90’)








































