Լոնդոնի «Չելսի»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան համոզված է, որ իրենք հաղթելու են ուկրաինական «Շախտյոր»-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Ուկրաինայում «Շախտյոր»-ն ապացուցեց, որ բարձրակարգ ակումբ է ու կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Ամեն դեպքում «Սթեմֆորդ Բրիջ»-ի աջակցությունը մեզ շատ կօգնի:
Համոզված եմ, որ մենք կհաղթենք ու երկու խաղերի արդյունքում ավելի լավ տեղ կզբաղեցնենք: Վաղվա խաղը մեր մարզադաշտում է. դա հատուկ է»,- Sky Sports-ը փոխանցում է Մատայի խոսքերը:






































