Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին

Խաչիկը գործարար Վարշամից «շանտաժով» $400 հազար էր շորթել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Խաչիկ Ասլանյանի գործի դատական քննությունը:

45-ամյա Խաչիկ Ասլանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Ասլանյանը գործարար Վարշամ Ղարիբյանին սպառնացել է կեղծ տեղեկություններ հրապարակել նրա մասին, անվանարկել, եթե գործարարն իրեն չտա 400 հազար դոլար: Ամբաստանյալը, օգտագործելով Ղարիբյանի լուսանկարը, պատրաստել էր նրա կեղծ անձնագիրը: 2011 թվականի մայիսին Ասլանյանը շորթում էր կատարել նաև Մարինե Խ.-ից՝ սպառնալով նրա վերաբերյալ հրապարակել անվանարկող տեղեկություններ: Ասլանյանի մեղադրանքի երրորդ դրվագը կեղծ կնիքներ պատրաստելն ու տևական ժամանակ դրանք օգտագործելն էր:

Այսօր ցուցմունք էր տալիս ամբաստանյալը: Նա դատարանի դահլիճ մտավ թղթերով ու թղթապանակներով ծանրաբեռնված, բավականին առույգ տեսքով: Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը՝ դատարանում ելույթ ունենալու ժամանակ իր առգրավված նոթբուքը իրեն տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանա օգտվել իր տեղեկատվական հարուստ նյութերից: Այսօր նոթբուքն էլ դրվեց ամբաստանյալի առաջ՝ սեղանին, ու այդ սեղանն արդեն կարծես մանրակրկիտ պաշտպանության նախապատրաստված փաստաբանի սեղան լիներ:

Ասլանյանը հրաժարվել էր փաստաբանի ծառայություններից, ինքն էր պատրաստակամություն հայտնել պաշտպանել իրեն: Նա չէր ընդունում շորթման մեղադրանքները, դրանք անվանում էր շինծու. «Փորձում են ինձ հեղինակազրկել»,- հայտարարեց նա ցուցմունքի սկզբում:

Ամբաստանյալին առաջադրված մեղադրական եզրակացությունը սկսվում է նրան բնութագրող ընդհանրական նախադասություններով, որոնցից էլ սկսեց ամբաստանյալն իր խոսքը: Նա մեջբերեց հետևյալը. Խաչիկ Ասլանյանը, օժտված լինելով դիզայներական, նկարչական, երաժշտական ունակություններով, տիրապետելով մի քանի լեզվի, մի քանի երկրներում ուրիշների հաշվին ապրելու հակումներ էր դրսևորել ու հայտնվել տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում: Այնուհետև թվարկված էին իրադարձություններ, որոնք առաջադրված մեղադրանքի հետ անմիջական կապ չունեին, ու նախագահողն առաջարկեց ամբաստանյալին, որ մեղադրականից չկառչի, այլ ցուցմունք տա ըստ մեղադրանքի էության:

Խաչիկ Ասլանյանը, որին, իր խոսքերից հասկացվում էր, որ Ասլան էին ասում, սկսեց խոսել միջազգային մասշտաբներով իր ծավալած գործունեության մասին՝ յուրաքանչյուր դրվագը եզրափակելով փաստաթղթերի ցուցադրումով, որոնք հերթով ամրացված էին նրա ձեռքի տակ եղած հաստափոր հատորներում:

Երբ նախագահողը հերթական անգամ հորդորեց ամբաստանյալին ցուցմունքներ տալ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, Ասլանյանը որոշեց նախ անդրադառնալ Մարինե Խ.-ի հետ կապված դրվագին:

Մարինեի հետ նա փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր եղել: Պահպանել էր Մարինեի վրա ծախսած գումարների վերաբերյալ բոլոր անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները: Նախկինում խաղատանը աշխատած Մարինեն, Ասլանյանի ասելով՝ իր նյութական աջակցությամբ սովորել էր Զվերևի վարսավիրական ստուդիայում, ապա ընկերուհու հետ որոշել էր սեփական վարսավիրանոցը բացել, ինչի համար Ասլանյանը նրան հատկացրել էր ութ հազար դոլար: Ներկայացվեցին այլ մանրամասներ իրենց անձնական կյանքից, 2900 դոլարով ոսկե մատանի գնելու անդորրագիրը, բժշկական հաստատությունում կատարված ծախսերը…

Այս բոլորը Ասլանյանը ներկայացնում էր, որպեսզի ապացուցի, թե ինքը Մարինեից շորթում կատարելու կարիք չուներ, ինքը լիովին ապահովված էր, իր արտասահմանյան գործունեության արդյունքում միլիոններ էր վաստակում: Նա ներկայացրեց Մարինեի կողմից նվիրված գրքի ընծայագիրը, որտեղ կինը ջերմ խոսքեր էր գրել փաստական ամուսնու հասցեին ու իրեն անվանել էր նրա առաջին տիկին:

Ասլանյանի ներկայացմամբ՝ ինքը հանձնարարություն էր ստացել գործարար Ղարիբյանից, ստանձնել էր այդ հանձնարարությունը, բայց չէր կատարել, այլ հակառակ կողմից ստացել էր իր գումարը, իսկ տվյալ քրեական գործն իր գլխին սարքել էին՝ հենց այդ հանցավոր բնույթ ունեցող հանձնարարությունը քողարկելու, թաքցնելու համար:

«Խորամանկ տակտիկաներ կան գումար վաստակելու համար»,- ժպտալով հայտարարեց Ասլանյանը՝ մերժելով իրեն մեղսագրված հանցարարքները կատարած լինելու հանգամանքը: Ամբաստանյալը արագ թվարկում էր երկրներ, որտեղ բիզնես էր ունեցել կամ ինչ-ինչ գործնական առնչություններ կամ դիզայներական, շինարարական աշխատանքների պատվերներ՝ Կանադա, Թաիլանդ, Ֆիլիպիններ, ԱՄԷ և այլն: Որոշ վայրերում նույնիսկ դատապարտվել էր, բայց խոսում էր թեթևությամբ, ասում էր, թե դատվածությունը մարված է:

Ինչ-որ բան կար այս ամբաստանյալի խառնվածքում, պահվածքում, որ հիշեցնում էր Օստապ Բենդերին, միջազգային մասշտաբի արկածախնդրի՝ քսանմեկերորդ դարի կերպար էր թվում: Նա ամենայն մանրամասնությամբ, տող առ տող պատրաստվել էր իր պաշտպանությանը, թերթիկ առ թերթիկ հավաքել բոլոր փաստաթղթերն ու բանկային տեղեկանքները: Հաշիվներ, իրոք, կային, ու ամբաստանյալը հենց այնպես արտաբերում էր միլիոնների հետ կապված թվեր, խոսում էր արագ ու անկաշկանդ, մինչև անգամ կատակում էր ու պատրաստվել էր ներկայացնել իր դիզայներական ու նկարչական աշխատանքները. դահլիճում ցուցադրվելու իրենց հերթին էին սպասում ոլորված թղթերի երկար խողովակները:

Այսօր ամբաստանյալը հաստատ չէր վերջացնի իր ցուցմունքները: Նա շատ ասելիք ու ցուցադրելիք ուներ: Միգուցե իր միջազգային ակտիվությամբ ու ոչ միշտ օրինավոր հանձնարարությունների կատարման հակվածությամբ հոգնեցրել էր, նրան զսպելու անհրաժեշտություն էր առաջացել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում