Հնդկական խոշորագույն` Ռաջաստխան նահանգում հայտարարվել է նոր քարոզարշավի մեկնարկի մասին, որի ընթացքում մարդկանց համոզելու են իրենց բնական կարիքների համար օգտվել զուգարաններից, այլ ոչ թե դրանք բավարարել փողոցում:
Դրա համար 30 գյուղերում կամավորներ են ընտրվել, ովքեր հսկելու են փողոցները: Հենց որևէ մեկը փորձի իր կարիքը հոգալ հասարակական վայրում, կամավորները սկսելու են սուլել, գոռալ և թմբուկ խփել` շրջապատի ուշադրությունը հրավիրելով նրա վրա:
Վերջին ժամանակներում հնդկական իշխանությունները քիչ գումարներ չեն ծախսում զուգարաններ կառուցելու համար:









































