Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ֆինանսների նախարարության պատասխանը Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին

Վերջերս Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում գյուղացիների համար դասախոսությունների վրա ծախսվել է 16.6 մլն դոլար և որ այդ գումարը ծախսողները հանրության առջև պետք է ապացուցեն իրենց անմեղությունը:

Ֆինանսների նախարությունն էլ միանգամայն լրջորեն արձագանքել է այս կոչին ու հրապարակել տեղեկանք, թե ինչ է արվել ծրագրի շրջանակներում, ում կողմից և որքան է ծախսվել: Ըստ այդմ՝ Ջրից դեպի Շուկա բաղադրիչի ենթածրագիրն իրականացվել է «ԷյՍիԴիԱյ» Վօկա ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որում ներգրավված էին «Արկադիս Եվրոկոնսալտ» հոլանդական և «Վիստա Պլյուս» տեղական ընկերությունները: «ԷյՍիԴիԱյ Վօկա» ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի մաս հանդիսացող «Վիստա Պլյուս» տեղական ընկերության կողմից տրամադրված Վերապատրաստումների բաղադրիչին ծառայությունների պայմանագրային արժեքը կազմել է 6.6 միլիոն ԱՄՆ դոլար` Կոնսորցիումին շնորհված 18.7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային գումարից: Ամեն մասնակցի 1 օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6,650 ՀՀ դրամ, որը ներառում էր վերապատրաստողի վարձատրությունը, դասընթացի կազմակերպումը, տպագրական նյութերը, լսարանի նախապատրաստումը, տեխնիկական ապահովումը, սննդի և օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովումը, տրանսպորտային ծախսերը և այլն: Ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավված են եղել 27 վերապատրաստող, 15 համակարգող, և 20-ից ավելի օժանդակ կազմ:

«Հարկ է նշել, որ հանրապետությունում դեռեւս նկատվում է վերոհիշյալ դասընթացների պահանջարկ: Դրա վկայությունն են վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից նույն ձևաչափով իրականացված դասընթացները, որոնց մասնակցել է ավելի քան 150 ֆերմեր: Այս դեպքում վճարողը հանդիսացել է ինքը՝ ֆերմերը: Նախատեսվում է առաջիկայում նույնպես անցկացնել նմանատիպ դասընթացներ՝ համաձայն ֆերմերների կողմից ներկայացված հայտերի»,- նշել են ֆինանսների նախարարությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում