Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է առաջարկներ լսել թիմի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիի տրանսֆերային իրավունքների գնման վերաբերյալ: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին՝ նշելով, որ իրենք պատրաստ են առաջարկներ լսել, եթե իհարկա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը՝ «Մանչեսթեր Սիթի»-ն, դեռ ցանկանում է գնել խաղացողի իրավունքները:
Հիշեցնենք, որ Դե Ռոսին դեռ ամռանը կարող էր համալրել «Սիթի»-ի շարքերը, սակայն տրանսֆերը չիրականացավ:






































