Tuesday, 30 04 2024
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը

«Ադրբեջանի բանտերում դեռ պահվում են լրագրողներ ու բլոգերներ». Դունյա Միյատովիչ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել «Մարդու իրավունքներն ու ինտերնետի ղեկավարումն անքակտելիորեն կապված են միմյանց հետ» խորագրով միջազգային ֆորում, որին մասնակցել է նաև Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Վերջինս համաժողովի ժամանակ հայտարարել է. «Ինտերնետն ու մարդու իրավունքները փոխադարձաբար լրացնում են միմյանց, դժվար է դրանք պատկերացնել միմյանցից տարանջատված: Մի շարք երկրներ կիրառում են ինտերնետի ֆիլտրում՝ հասարակական շահերի, ազգային անվտանգության պաշտպանության և ահաբեկչության, ծայրահեղականության, ատելության բորբոքման դեմ պայքարի պատրվակով արգելափակում են կայքեր:

Սակայն շատ հաճախ այդ միջոցները կիրառվում են քննադատող ձայները լռեցնելու համար: Ինտերնետը վիրտուալ տիրույթ չէ, այն արդեն մեր կյանքի կարևոր մասն է: Դրա համար էլ ճիշտ չի լինի մարդու իրավունքներն ու ազատությունները բաժանել off-line-ի և on-line-ի: ՄԱԿ-ի բանաձևն ուղղված է ինչպես off-line ազատության, այնպես էլ on-line ազատության պաշտպանությանը: Ազատ արտահայտվելը չունի սահմաններ:

Պետության կողմից կայքերն արգելափակելու, ֆիլտրում կիրառելու և նմանատիպ այլ փորձերը դատապարտված են ձախողման: Փորձը ցույց է տալիս, որ որևէ սահմանափակում չի կարող կանգնեցնել ազատության հանդեպ մարդկանց ձգտումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանում ազատ արտահայտվելու խնդրին, ապա դրական է, որ բանտերից ազատ են արձակվել այն մարդիկ, որոնց ձերբակալումը մտահոգության տեղիք էր տվել: Սակայն բանտերում դեռ գտնվում են այլ լրագրողներ ու բլոգերներ: Անթույլատրելի է լրագրողներին հետապնդելը, նրանց ձերբակալելը, ծեծելը և ճնշման այլ մեթոդներ կիրառելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում