Ֆիլիպիններում ապստամբ կոմունիստական «Նոր ժողովրդական բանակ» խմբավորման ենթադրյալ անդամները սպանել են 4 համազգեստավոր զինվորների, երբ վերջիններս վերադարձել են տեղի շուկայից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ֆիլիպինյան զինվորականներին:
Երկրի կառավարությունը տեղի ունեցածից հետո հայտարարել է, որ դեպքը կարող է խոչընդոտել ապստամբների հետ խաղաղ բանակցությունները:
Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել Ֆիլիպիններում գրեթե 40 տարի առաջ սկսված տեղի կոմունիստների ապստամբության հետևանքով:










































