Սիրիայի կենտրոնական Համա քաղաքում՝ զինվորական անցակետում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի առնվազն 50 զինվոր: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
Կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքերով՝ մահապարտը գործի է դրել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարք:











































