Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում հրաժարվել 20-ամյա Էլ Շարավիի ծառայություններից: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, թե Շարավին կարող է համալրել «Սիթի»-ի կազմը:
Հատկանշական է, որ եգիպտական արմատներով իտալացի խաղացողը մինչ օրս հիանալի խաղ է ցուցադրում Իտալիայի Ա Սերիայում՝ 11 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ:
««Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է գնել Էլ Շարավիի տրա՞նսֆերը. բավակա՜ն է: Նա հնգամյա պայմանագիր ունի «Միլան»-ի հետ, ավելին՝ մոտ ժամանակներս պատրաստվում ենք երկարաձգել այն»,- Tmw-ն փոխանցում է Գալիանիի խոսքերը:









































