Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային ընտրանու պաշտպան Խերարդ Պիկեն մոտ է լիովին ապաքինվելուն:
Հիշեցնենք, որ իսպանացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բացման խաղում, և այդ օրվանից սկսած՝ նա չի կարողացել խաղադաշտ դուրս գալ:
Իսկ ահա այժմ իսպանական մամուլը գրում է, որ ֆուտբոլիստն ապաքինվել է ու կարող է մասնակցել «Սելթիկ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:
Այս վերադարձն ամենաշատը հավանաբար ուրախացրել է Վիլանովային, քանի որ վերջին խաղում վնասվածք ստացավ թիմի մյուս պաշտպանը՝ Ադրիանոն:






































