Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարեց, որ Ջոն Թերրին, Խուան Մատան ու Դավիդ Լուիսը կարող են բաց թողնել ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում կայանալիք Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ հանդիպումը.
«Թերրին շատ կարևոր խաղացող է մեզ համար, և մենք սպասում ենք նրա ապաքինմանը: Մատան և Լուիսը նույնպես կարող են բաց թողնել «Շախտյոր»-ի դեմ հանդիպումը:
Պետք է զինվենք համբերությամբ ու սպասենք իրադարձությունների զարգացմանը»,- Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































