Ճապոնիան մտադիր է մշակել նոր թռչող անօդաչու սարք, որը կօգտագործվի Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը հայտնաբերելու ու դրանց Չինաստանի տարածքից հետևելու համար: Ինչպես հաղորդում է Defense News-ը, անօդաչու սարքերի ստեղծման համար մոտակա 4 տարում նախատեսվում է ծախսել շուրջ 3 մլրդ իեն (37,3 մլն դոլար):
Նոր սարքը նախատեսվում է շահագործել արդեն 2020թ.:
Ճապոնական նոր անօդաչու սարքը կունենա ինֆրակարմիր սենսորներ, որոնք ի վիճակի կլինեն հայտնաբերել ցածր բարձրության վրա թռչող հրթիռները:
The Yomiuri Shimbun պարբերականի փոխանցմամբ՝ սարքը կարող է 22 ժամում իրականացնել մինչև 13,5 հազար մետր բարձրությամբ թռիչքներ:
Բացի հրթիռներին հետևելուց՝ անօդաչուն կօգտագործվի նաև Ճապոնիայի ջրային տարածքները հսկելու համար:






































