Washington Redskins և Carolina Panthers ամերիկյան ֆուտբոլային թիմի խաղի արդյունքները վկայում են նախագահական ընտրություններում Միթ Ռոմնիի հաղթանակի մասին,- գրում է USA Today-ը:
Նոյեմբերի 4-ին կայացած խաղի ժամանակ «պանտերաները» մրցակցի վաշինգտոնյան դաշտում հաղթել են 21-13 հաշվով: Հատկանշական է, որ 2008 թ. Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում «Ռեդսկինսի կանոն»-ի համաձայն. այդ ժամանակ «կարմրամորթները» դարձյալ պարտություն կրեցին, և արդյունքում դեմոկրատ Բարաք Օբաման հաղթանակ տարավ:
«Ռեդսկինսի կանոն»-ի համաձայն՝ «կարմրամորթների պարտությունը» ընտրություններից առաջ վերջին խաղի ժամանակ նշանակում է գործող նախագահի պարտություն գալիք նախագահական ընտրություններում: Այս կանոնն անփոփոխ գործում է 1937 թ. սկսած, երբ «կարմրամորթները» Բոստոնից տեղափոխվեցին Վաշինգտոն։ Նշենք, որ 2000 թ. այս օրինաչափությունը խախտվեց, քանի որ Washington Redskins թիմը հաղթեց, սակայն Բիլ Քլինթոնի համակուսակից Ալբերտ Գորը պարտվեց Ջորջ Բուշին:









































