Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Ինչո՞ւ է ռուս պատգամավորն ուկրաինական թնջուկի մեջ հայկական տարր մտցնում, դա անթույլատրելի է. Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ

Օրերս Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովը 3 պաշտոնական ուղերձ հղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայում «արյունոտ գինարբուքը, որը բերում է միայն արցունքներ, ցավ, ավերածություն և մահ»:

Ըստ նրա՝ ազգային առաջնորդները կարող են ազդել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, ով, ինչպես հայտնի է, հայկական արմատներ ունի, և ով, ըստ պատգամավորի, Ուկրաինայում արյունոտ գինարբուք իրականացնողներից մեկն է:

«Բազմատանջ հայ ժողովուրդը դեռևս մինչև վերջ չի վերապրել այդ ողբերգության բոլոր հետևանքները, որի ժամանակ դաժանաբար մարդիկ են ոչնչացվել: Նրանց տեղահանել են բնակավայրերից, կենդանի թաղել, այրել, սուզել սովում, արտաքսել անտանելի պայմաններում»,- գրում է Նիլովը:

Նա զուգահեռներ է անցկացրել Ցեղասպանության և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ ասելով, որ «տեղի ունեցողն արդեն փաստացի կարելի է համարել Ցեղասպանություն»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը անթույլատրելի համարեց նման կոչերը: Նա նշեց, որ առաջին հերթին ուկրաինական ողջ թնջուկի մեջ Ավակովը ոչինչ որոշող չէ, նա պարզապես կողմերի օղակներից մեկն է: Ըստ սրբազանի՝ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը չի պատկերացնում՝ ինչ է ասել և ինչպես է ասել, ավելի անհասկանալի է, թե ինչու է նա խառնել Հայոց ցեղասպանությունը ուկրաինական պատերազմին:

«Նա, ում խելքն այդքան է, այդ աթոռը զբաղեցնելու արժանի չէ: Կաթողիկոսն ինչպե՞ս կարող է Արսեն Ավակովին ասել, և ամբողջ այս խոշոր պատմությունը, որ սարքել են ամբողջ աշխարհով, մեկ, դադարի: Կամ միամիտ մարդ է և քաղաքական հասկացողությունից հեռու է շատ, կամ սադրանք է իր կատարածը՝ այս ամբողջ թնջուկին հայկական տարր խառնելու նպատակով»,- ասաց սրբազանը՝ ակնարկելով, որ անթույլատրելի է հայաստանյան կողմին այս պատմությանը խառնելը:

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը նշեց, որ եթե Ավակովն այլ դիրքեր զբաղեցներ, գուցե կաթողիկոսի ասածն ինչ-որ տեղ հասներ, մի բանով հարցին լուծում կարողանար ապահովել, սակայն Ավակովը այս խնդրի մեջ հազար հոգուց մեկն է, իսկ այդ հազարից հարյուրը նստած են Ամերիկայում, հարյուրը՝ Ռուսաստանում, հարյուրը՝ Եվրոպայում, նոր մնացածը՝ Ուկրաինայում, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում:

«Սա այս տարածքների դեռևս 300 տարի առկա պատմության շարունակությունն է, այն ժամանակ ոչ Հայոց ցեղասպանություն էր եղել, ոչ Ավակով կար, ոչ էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայի մեր վեհափառն էր: 300 տարվա խնդիրներ են գլուխ բարձրացրել: Անիմաստ հարց է բարձրացրել այդ մարդը: Պետք է անշուշտ Սուրբ Էջմիածնից մի պատասխան տրվի այդ մարդուն՝ պարզապես տեղը նստեցնելու համար, որպեսզի ինքը թողնի քաղաքականությունը և գնա զբաղվի առևտրով՝ այդքան բան: Չգիտեմ, թե այդ մարդն ինչ նպատակով է այդ սադրանքին դիմել, հայերի սրբություններին դիպել»,- ասաց սրբազանը:

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ նա ասաց, որ Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ պատերազմը հարաբերական կերպով ավելի նկատելի է, կան մարդիկ, հայեր, որոնք հեռանում են կամ ցանկանում հեռանալ: «Բնական է, երբ տանկերը շրջապատում են քաղաքը, որտեղ մարդիկ են ապրում, և եթե մարդն ապրում է կրակների մեջ, իր առաջին միտքը պետք է լինի երեխաներին վերցնելն ու տեղափոխվելը: Առաջին օրերին, երբ մի քիչ ավելի սրված էին մինչև այդ հանրաքվեն, շատերն էին ցանկանում տեղափոխվել, այսօր կարծես թե վարժվել են այդ վիճակին, չնայած կան էլի տեղափոխվողներ: Պարզապես դեռ մարդը չի կարող ողջ ընտանիքը վերցրած ապահով կերպով դուրս գալ:

Կիևում այսօր բնականոն կյանքը շարունակվում է, փոքր-ինչ մտահոգ ենք, բայց կյանքն իր հունով ընթանում է, պարզապես պատերազմը հարվածել է ողջ երկրի բնականոն գործունեությանը, մարդիկ ինքնամփոփ են դարձել, տնից քիչ են դուրս գալիս, աշխատանքների մեծ մասը կանգ են առել, երկիրը տնտեսապես կաթվածահար վիճակում է: Մի քանի ամիս եթե այսպես շարունակվի, արդեն խնդիրը դուրս կգա անհատ մարդկանց շրջանակից՝ ողջ երկիրը կկանգնի քայքայման եզրին:

Այսօր շատ մարդիկ սպառել են իրենց ռեսուրսները և չեն կարողանում նոր եկամուտ ապահովել իրենց համար, իսկ ովքեր իրենց գործն ունեն, այդ աշխատանքի հետ կապված նյութական շարժերը 20-30%-ով պակասել են: Եթե ևս մի քանի ամիս այսպես շարունակվի, ամբողջ երկիրը այս վիճակին կմատնվի, իսկ հայությունն էլ՝ այստեղ ապրող կամ դրսից, պետք է խնայողությունները տրամադրի նրանց օգնությանը կամ արտաքին օգնությունների դիմի, ինչպես որ պատահում է այսպիսի ճգնաժամերի ժամանակ այլ հայկական համայնքներում»,- այսպես ավարտեց իր խոսքը սրբազանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում