Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների մասնակցությամբ նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին:Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
Էդգար Հովհաննիսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով:
Հանդիպման ժամանակ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկել է նաև արդարադատության, կազմակերպչական բնույթի հարցեր:











































