Անկարան առաջարկում է սիրիական հակամարտության կարգավորման համար ստեղծել նոր, եռակողմ ձևաչափ՝ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովին, Մոսկվան աջակցում է այդ նախաձեռնությանը:
«Թուրքիան հանդես է եկել սիրիական հարցի կարգավորման համար «եռյակ» ստեղծելու նախաձեռնությամբ,- նշել է դիվանագետը,- կա տեղեկություն, որ քննարկվում է Թուրքիայի, ՌԴ-ի և Իրան մասնակցությամբ եռյակ ստեղծելու հարցը:
«Ողջունում ենք աշխատանքի ցանկացած ձևաչափ և պատրաստ ենք մասնակցություն ունենալ նման եռյակում: Մեր կարծիքով՝ երկխոսության ցանկացած ձևաչափ դրական է և միտված է գտնելու փոխադարձ ընդունելի քաղաքական որոշում այն ծայրաստիճան տհաճ խնդիրներին, որոնց բախվել է Սիրիան»,- ասել է Բոգդանովը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Եգիպտոսը հանդես էր եկել սիրիական հարցի կարգավորման «քառյակ» ստեղծելու նախաձեռնությամբ, որում ընդգրկվել էին Իրանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, սակայն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հրաժարվեց աշխատել նման ձևաչափով, Թուրքիան առաջ քաշեց իր նախաձեռնությունները:








































