Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը երկուշաբթի՝ երեկոյան, Լոնդոնի գլխավոր առևտրային փողոց Օքսֆորդ Սթրիթում կվառի սուրբծննդյան լույսերը՝ այդպիսով ազդարարելով քաղաքում տոնական սեզոնի մեկնարկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սուրբծննդյան լույսերն ամեն տարի հանդիսավոր կերպով վառվում են արևմտյան Լոնդոնի կենտրոնական առևտրային փողոցներում՝ Սուրբ ծննդից մի քանի շաբաթ առաջ: Այդ ժամանակից սկսվում են տոնական ակցիաները:
Այս անգամ լույսերը վառելու գործը վիճակված է Ուիլյամսին: Նա հանրության առջև ելույթ կունենա Candy սինգլով, որը կթողակվի հենց նույն օրը: Ինչպես սպասվում է, երաժիշտը ևս մի քանի հիթ կկատարի մինչ փողոցի երկայնքով ավելի քան 300 հազար լամպերը վառելը:
Ուիլյամսի հետ բաց երկնքի տակ հանդես կգան երգչուհի Լեոնա Լյուիսը և Lawson խումբը: Երեկոյին կմասնակցի նաև Spice Girls-ի նախկին մասնակից Էմմա Բանթոնը:
Սուրբծննդյան սեզոնի մեկնարկի արարողությունը կլինի հանրության համար բաց և անվճար, սակայն այնտեղ հայտնվել հնարավոր կլինի միայն նախնական գրանցմամբ:









































