Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համակարգը սպասում է կազմաքանդմանը

Գրեթե ոչ մի կասկած չկա, որ ՀՀԿ-ում լավ չեն հասկանում այն ամենից, ինչ ներկայումս կատարվում է Սերժ Սարգսյանի մտքում: Հազիվ թե Սերժ Սարգսյանն ասենք ՀՀԿ-ական խորհրդարանականներին բացատրի, թե ինչ է ինքն անում, ինչ խաղի մեջ է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյանի և քառյակի ուժերի հետ: Սերժ Սարգսյանը երևի թե չունի և՛ դրա ժամանակը և՛ հավեսը ու նաև երևի թե ամենից լավ գիտե, որ համակարգին բան բացատրելը գրեթե անիմաստ է, քանի որ նրանց միայն մի հարց է հուզում՝ իրենց ունեցվածքի և դիրքի անձեռնմխելիությունը:

Ահա այդ պայմաններում ամենից հավանականն այն է, որ Սերժ Սարգսյանը նրանց պարզապես կասի՝ «ձեր ուզածը դա է, ուրեմն ես անում եմ այդ բանը, իսկ թե ինչպես եմ անում, արդեն ձեր գործը չէ»: Երևի թե հենց այդ կարգի շփումներ են եղել Սարգսյանի ու համակարգի միջև, այլապես ներկայիս ներքաղաքական գործընթացը պետք է որ խուճապի մատնած լիներ ասենք Հանրապետական կուսակցությանը, դրա շուրջ տեղավորված տարբեր ներիշխանական կլաններին ու խմբերին, դրանց շարունակություն հանդիսացող քրեական խմբավորումներին, հեղինակություններին: Չէ՞ որ այն գործընթացը, որ կա Հայաստանում, իր տրամաբանական շարունակության և ավարտի դեպքում հանգելու է Հանրապետական ամբողջ համակարգի կազմաքանդմանը: Դա կա՛մ Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան զույգը կանի, կա՛մ Սերժ Սարգսյանը: Մեծ հաշվով, եթե արդյունքը ձեռք է բերվում, ապա արդեն նշանակություն չունի, թե ով արեց: Հետևաբար, իշխանական համակարգը կարծես թե որևէ կերպ չի հավատում, որ գործընթացն ունենալու է տրամաբանական շարունակություն: Կամ էլ, իշխանական համակարգ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի:

Եվ այստեղ ըստ էության կարող է լինել բավական նուրբ մի իրավիճակ: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանն ըստ էության աչքի էր ընկնում ներիշխանական հակասություններով, ինչը չկար ասենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այդ հակասությունները հիմնականում վերագրվում էին այն հանգամանքին, որ առկա է իշխանության անցում Քոչարյանից Սարգսյանին, ու այդ անցման շրջանում կարող են շահերի բախումներ առաջանալ, մինչև որ համակարգը կհարմարվի նոր նախագահին և նոր կանոններին: Սակայն անցել է վեց տարի, իսկ ներիշխանական միատարրություն այդպես էլ դե ֆակտո չձևավորվեց: Եվ շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն այս «կազմակերպված քաոսը» ներիշխանական համակարգում ապահովում էր ոչ թե անկարողությունից, այլ պարզապես ռազմավարական հաշվարկներից ելնելով:

Ի՞նչն է բանը: Սերժ Սարգսյանը ծայրահեղ լարված իրավիճակում ստանձնելով իշխանությունն ու ըստ էության հայտնվելով Արևմուտքի խաչաձև ճնշումների տակ, հստակ հասկացավ, որ 2008 թվականին իշխանությունը թույլ է տվել մի բան, որն անդառնալի է դարձրել վերադարձն այսպես ասած հետընտրական իրավիճակին և անհրաժեշտ է լինելու վաղ թե ուշ ձևավորել որակապես նոր ստատուս-քվո: Նա անշուշտ քաջ կգիտակցեր, որ դա ենթադրում է համակարգային շահերի լուրջ ոտնահարում, ինչը իհարկե չափազանց վտանգավոր և ռիսկային կլիներ իշխանության միատարրության դեպքում: Ահա թե ինչու Սերժ Սարգսյանին ռազմավարական տեսանկյունից առավել անհրաժեշտ էր և է՛ ներիշխանական հակասություններով լեցուն համակարգը, որը որակապես նոր ստատուս-քվոյի ձևավորման անխուսափելի խնդրի լուման հարցում էապես կնվազեցներ այդ լուծման հանդեպ համակարգային դիմադրության հնարավորությունը, ելնելով առկա շահերի բախումների իրավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում