Saturday, 27 06 2026
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ

Պաղեստինի առաջնորդը իսլամական ընդդիմությանը մեղադրել է Իսրայելի հետ գաղտնի բանակցությունների մեջ

Պաղեստինի ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասը իսլամական ընդդիմությանը մեղադրել է Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ ունենալու մեջ: ՀԱՄԱՍ շարժման իսլամիստները հերքում են մեղադրանքները և ապացույցներ պահանջում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Եգիպտական «Ալ-Հայաթ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Աբասը հայտնել էր, որ իսրայելական կողմն ու ՀԱՄԱՍ-ը քննարկում են երկարաժամկետ հրադադարի կնքման և ժամանակային սահմաններում պաղեստինյան պետության նախագիծը: Նա ընդգծել էր, որ իր համար նման տարբերակն անընդունելի է:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության Բանակցությունների հարցերով վարչության ղեկավար Սաիբ Օրեյկատը հաստատում է, որ իսրայելցիներն ու իսլամիստները գաղտնի բանակցում են Շվեյցարիայում միջնորդների միջոցով, ինչը, նրա խոսքով՝ հակասում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը, թե իրենք ձգտում են պաղեստինյան պետություն ստեղծել Միջերկրական ծովից Հորդանան գետ ընկած տարածքում: Օրեյկատն այս մասին հայտնել է «Պաղեստինի ձայն» ռադիոկայանի եթերում:

Իսրայելական լրատվական «Ուայ-նետ» կայքը մեջբերել է Աբասի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնին, որը խոստացել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմը շուտով կհրապարակի գաղտնի բանակցություների մասին տեղեկությունը, որում, նրա խոսքով՝ առկա են «տարրեր արաբական այլ երկրներից»:

ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը հերքել է տեղեկությունները:

«Մենք բանակցություններ չենք վարում օկուպանտների հետ, երբեք չենք համաձայնի ժամանակային սահմաններում պետության և չենք ճանաչում Իսրայելը: Ցանկանում եմ Աբու Մազենից (Աբաս) իմանալ, որտե՞ղ և ե՞րբ են տեղի ունեցել այդ բանակցությունները, և ո՞վ է դրան մասնակցել»,- գրել է Աբու Մարզուկը Facebook-ի իր էջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում