Վենեսուելայի ազգային բոլիավարիանյան գվարդիան (ռազմականացված ոստիկանություն) առգրավել է մոտ 1,5 տոննա կոկային: Ինչպես կիրակի օրը հաղորդել է Ներքին գործերի և արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը, կոկոային տեղափոխվել էր Կոլումբիայից:
Տարվա սկզբից մինչ այժմ վենեսուելական անվտանգության ծառայությունները առգրավել են արդեն 37 տոննա թմրանյութ: Դրանից ավելի քան 23 տոննան կոկային է, որը թմրանյութերի մաֆիան, վենեսուելական պետությունը օգտագործելով որպես տրանզիտ տարածք, տեղափոխում է Կոլումբիայից:










































