Սեփական քաշի շուրջ խոսակցություններից մարդկանց շեղելու համար 31-ամյա երգչուհի Քրիստինա Ագիլերան որոշել է, ուշադրությունը հրավիրել իր մազերի վրա: Դա նրան հաջողվել է: Փիրուզագույն և մանուշակագույն երանգները փորձարկելուց հետո` երգչուհին «վարդագույն ալիք» է ստեղծել, ապա միախառնել է վերջին գույները: Ցանկում հաջորդ երանգը կարմիրն է:
Գաղտնիք չէ, որ կարմիրը Քրիստինա Ագիլերայի սիրելի գույնն է: Երգչուհու համար այն նոր կերպարների ստեղծման, նոր երգերի ձայնագրման, նույնիսկ նոր օծանելիքի ստեղծման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել: Իսկ ինչ վերաբերում է շրթներկին, ապա երկար ժամանակ է, որ կարմիր շրթներկը դարձել է Ագիլերայի այցեքարտը:
Թերևս կարմիր գույնը երգչուհու իմիջի անբաժանելի մասն է, ուստի վարդամանուշակագույն երանգից հետո նա միանգամից անցում է կատարել կարմիրին:
Մազերի նոր գույնով նրան նկատել են Լոս Անջելեսում Samsung Galaxy Note II–ի շնորհանդեսի ժամանակ՝ ընկերոջ՝ Մեթյու Ռաթլերի ուղեկցությամբ։










































