Թուրքիայի հարավ-արևելքում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքերով՝ 11-ամյա պատանի է մահացել: «Այս դաժան հարձակումը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ հարսանիք է եղել։ Այդ պատճառով խաղաղ բնակչության մեջ զոհերից հնարավոր չի եղել խուսափել»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Այսօր ավելի վաղ Շեմդինլի քաղաքում, որը սահմանակից է Իրաքին, ականապատված մեքենա է պայթել: Պայթունը տեղի է ունեցել ոստիկանական զրահապատ մեքենայի անցնելու պահին: Վիրավորներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Իրավապահ մարմինները քաղաքում և դրա մերձակայքում որոնողական աշխատանքներ են կատարում՝ ահաբեկիչներին ոչնչացնելու նպատակով: Ոստիկանները շրջափակել են պայթյունի վայրը:










































