Tuesday, 16 06 2026
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով

List.am-ում ծանոթությունների անվան տակ առաջարկվում են պոռնոծառայություններ

Հասարակության բազմաշերտությունը, բարոյական այս կամ այն նկարագրին հարելն առաջին հայացքից աչքի է զարնում համացանցային ծանոթությունների կայքերն աչքի անցկացնելիս, որոնք գործում են հայկական ծանոթությունների համացանցային տիրույթում: Բացելով կայքերն՝ ակնհայտ է դառնում հասարակության մի մասի բարոյալքության աստիճանը, տարրալուծվում են հայ ավանդական ընտանիքի մասին պատկերացումները:

Ինքնին նման կարգի կայքերն ունեն գոյության իրավունք, ոչ ոք չի վիճարկում դրանց գոյության իրավունքը, սակայն առնվազն զարմանք կարող են հարուցել հայ տղամարդկանց ու կանանց՝ ոչ թե միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, ընկերություն հաստատելու բնական մարդկային ցանկությունը, այլ նման առաջարկների՝ երբեմն տարօրինակության աստիճանի հասնող «անկեղծությունը», ինչի պարագայում նման կայքերը նմանվում են ոչ թե ծանոթությունների, այլ արագ ու առանց պատասխանատվության սեռական, ինտիմ կապեր հաստատելու հեշտ միջոցի։ Կապեր, որոնց գաղտնիությունը կայքի օգտատերը խոստանում է պահպանել: Նման կարգի ծառայություններ, ի թիվս այլ կայքերի, առաջարկում է List.am–ը։ Տարբեր բաժինների (առք/վաճառք, ծառայություններ, հասարակություն, աշխատանք, տրանսպորտ) թվում առկա է նաև ծանոթությունների բաժին, որտեղ միայնակ տղամարդիկ փնտրում են միայնակ կամ ոչ այնքան միայնակ կանանց, ու՝ հակառակը:

Բաժիններն ուսումնասիրելով՝ համոզվում ենք, որ քիչ չեն նաև առաջարկություններն այն տղամարդկանց կողմից, ովքեր խոստանում են գաղտնի հանդիպումներ՝ որոշակի վճարի դիմաց, օրինակ՝ շաբաթը 2 անգամ, ընդ որում, մանրամասն նկարագրվում են այն եղանակները, որոնցով հնարավոր է կապ հաստատել իրենց հետ:

Ստորև ներկայացնենք մեկ-երկու դեպք, օրինակ՝ ոմն Մաչո «առողջ կանանց ու աղջիկներին» առաջարկում է ինտիմ էրոտիկ մերսում «ինտիմ վայրում՝ 100 տոկոսով գաղտնի»։ Մեկ ուրիշն էլ նույն ծառայությունն առաջարկում է մինչև 30 տարեկան կանանց: Ընդ որում՝ մեծ մասը խոստանում է արդարացնել կանանց ակնկալիքները: Ակնհայտ է դառնում մեկ բան՝ հայ տղամարդկանց մի որոշ տոկոս, օգտվելով ինտերնետի հնարավորություններից, որոշել է հեշտացնել իր կյանքը և «խելամիտ գնի դիմաց կանանց նախընտրած վայրում» կատարել նրանց ինտիմ ցանկությունները: Նշված տղամարդիկ չեն զլանում մանրամասն նկարագրել իրենց արտաքին տվյալները՝ հասակը, քաշը, հնարավորությունները: Ընդ որում՝ կան նաև այնպիսիք, որ «աննկարագրելի օրգազմ» են խոստանում կանանց առանց գումարի՝ պարզապես հաճելի սեքսի համար, բայց, կա մեկ «բայց»՝ կինը պետք է լինի նիհարիկ, առանց կոմպլեքսների, ազատ ու նախընտրի օրալ սեքսը:

«Բոյով, սիմպատիչնի, 28 տարեկան տղան խոստանում է 200 հազար դրամով հովանավորել գեղեցիկ աղջիկների». ահա նման գրառման ենք հանդիպում կայքում: Ներկայացնենք ևս մեկը. «Կանչվող տղա. 10 հազար դրամով ամբողջ գիշերվա համար, բոյս 1.84, քաշս՝ 75 կգ, ընդունում եմ թե ինձ մոտ, թե կգամ քո տուն, զբաղվելու ենք կլասիկ սեքսով, կանեմ էրոտիկ մասաժ, սեքս խաղեր»: Հանդիպում ենք նաև գրառումների, երբ զույգը ցանկանում է ծանոթանալ երրորդի հետ՝ հետաքրքիր ժամանցի համար. «Փնտրում ենք աղջիկ՝ երեքով հանդիպումների և միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար»:

Կան նաև այնպիսիք, որ ցանկանում են ծանոթանալ «կիսատղա, կիսաաղջկա հետ՝ շատ լավ ընկերության նպատակով»: Քիչ չեն նաև բիսեքսուալները, որ հաճույքով որոնում են թե՛ տղամարդու, թե՛ կնոջ՝ «նորմալ հարաբերությունների համար»: Նման առաջարկների «շատ լավ» լինելը մտորումների տեղիք է տալիս: Ներկայացնենք բազմաթիվ օրինակներից մեկն առանց խմբագրման. «Ես 22 տարեկան, սեռական ակտիվ կյանք վարող երիտասարդ եմ: Սեքսի մեջ չունեմ սեռի սահմանափակումներ: Փնտրում եմ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի ներկայացուցիչների: Կուզենայի փորձել երկու սեռերին էլ միաժամանակ»:

Կանայք, պետք է ասել՝ կայքում փնտրում են ամուսնություն, ընկերություն, հարուստ սիրեկան, իրենց երկրորդ կեսին, հովանավոր, բուռն գիշերներ, գաղտնի հանդիպումներ, հանդիպումներ գումարի դիմաց: Ընդ որում՝ որոշակի գումարի դիմաց առաջարկվում են անգամ ամենաանհավանական եղանակները՝ դիմացինին հաճույք պատճառելու համար: Ամեն ինչ գալիս ու հանգում է փողին՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:

Կարդալով նման հայտարարությունները՝ դժվար է ասել՝ ինչով են այդ կայքերը տարբերվում պոռնոգրաֆիկ բնույթի կայքերից, ամեն ինչ բաց է ու ակնհայտ, այստեղ ծաղկում է բառիս բուն իմաստով մարմնավաճառությունը, ինչով է տարբերվում նման գրառումներ անող կինը կամ տղամարդը, օրինակ, Երևանյան լճի կամ այլ հայտնի ու անհայտ վայրերում կանգնող մարմնավաճառներից, որոնք գուցե լուծում են իրենց հացի խնդիրը՝ ի տարբերություն վերոնշյալ մարդկանց: Պարզապես փոխվել է առաջարկ-պահանջարկի եղանակը՝ այն տեղափոխվել է ավելի «քաղաքակիրթ դաշտ»։ Սակայն այն, որ այս կարգի ծանոթությունների կայքերը պետք է գտնվեն նաև իրավապահների ուշադրության կենտրոնում, կարծես թե տարակուսանքի տեղիք չի տալիս: Ի՞նչ տրամաբանությամբ իրավապահները փակեցին հայաստանյան առաջին՝ ինտիմ ծառայություններ առաջարկող կայքը ու վերահսկողություն չեն իրականացնում այսպիսի կայքերի նկատմամբ: Ի վերջո, փոխված է միայն առաջարկի մատուցման ձևը՝ էությունը նույնն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում