ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը շաբաթ օրը նախագահ Բարաք Օբամային ուղեկցել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է 2 օր:
Նախընտրական միջոցառումների ժամանակ բազմաթիվ ելույթների արդյունքում Քլինթոնի ձայնը կտրվել է:
«Ես բառացիորեն իմ ձայնը տվել եմ մեր նախագահին»,- հումորով նշել է Քլինթոնը:
Վիրջինիա նահանգի Բրիսթոլ քաղաքում ավելի քան 24 հազար մարդ էր հավաքվել բաց երկնքի տակ, որպեսզի լսեին ներկայիս և նախկին նախագահներին:
Նախընտրական քարոզարշավն իր ավարտին է մոտենում և Օբաման ու իր հանրապետական հակառակորդ Միթ Ռոմնին ընտրողների հետ վերջին հանդիպումներն են իրականացանում:










































