Վրաստանի նոր կառավարությունը երկկողմանի ձգտում ունի եվրոատլանտյան համակարգ մտնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:
«Ինչպես նախագահը, այնպես էլ վարչապետը ձգտում են, որ Վրաստանը մտնի հյուսիսատլանտյան համակարգ: Այս հարցը մնում է անփոփոխ: Վերջնական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է»,- նշել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և արտգործնախարար Մայա Փանջեկիձեի հետ: Քլինթոնը շնորհավորել է Փանջեկիձեին նոր նշանակման կապակցությամբ և նշել է այն առաջընթացը, որը Վրաստանն ապրում է վերջին տարիների ընթացքում: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպման հարցը:








































