Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում իր առաջին մրցաշրջանում դարձավ 13 գոլի հեղինակ:
Առաջարկում ենք վերհիշել 2013/14թթ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ առավել ուշագրավ իրադարձությունները:
Հենրիխը դեռ չէր հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել Գերմանիայում, սակայն արդեն սիրված էր գերմանացի մեկնաբանների կողմից: «Միկիտաղյան» ազգանունը նրանց կողմից հնչում էր բարձրագույն վարպետությամբ:
Պաշտոնական խաղերում Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայի 4-րդ տուրում, երբ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դեմ մրցավեճում մոտ 40 րոպեի ընթացքում իր հաշվին դուբլ ձևակերպեց ու դորտմունդյան ակումբին դարձրեց մրցաշարային աղյուսակի առաջատար:
Հայ ֆուտբոլիստն արդեն մեկ շաբաթ անց հաջողության հասավ «Համբուրգ»-ի հետ հանդիպմանը: Վերջնական արդյունքում, «Բորուսիա»-ն հաղթանակ տոնեց 6:2 հաշվով:
Հենրիխը սեպտեմբերի 24-ին ուղղակի հրաշալի գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության «Մյունխեն-1860»-ի դեմ խաղում: Գուցե կատակ թվա, բայց Մխիթարյանին մենք Գերմանիայի սահմաններում գոլ տոնելուց հաջորդ անգամ տեսանք միայն փետրվարին, երբ նա գրավեց «Վերդեր»-ի դարպասը:
Փոխարենը հաջողվեց աչքի ընկնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Արսենալ»-ի դեմ մրցավեճում: Մահվան խմբում, որտեղ հայտնվել էին նաև «Նապոլի»-ն և «Մարսել»-ը, կորցրած յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ուներ:
Անմիջապես լոնդոնյան ակումբի դեմ խաղից հետո «Բորուսիա»-ն ուղևորվեց Գելզենկիրխենի «Շալկե-04»-ի հետ ռուրյան դերբիին մասնակցելու: «Միքիի» անունը, ճիշտ է, չգրվեց լուսատախտակին, բայց հենց նրա փոխանցումներից հետո խաղընկերները վճռեցին հանդիպման ելքը:
Ռուրյան դերբիում քեզ հաջող դրսևորելը մեծ արժեք ունի, հետևաբար` զարմանալի չէ, որ Հենրիխին առաջին անգամ ճանաչեցին Բունդեսլիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը չմոռացավ շնորհավորել բոլորի առաջիկա տոները:
Իսկ հետո, հետևելով Դոնեցկի «Շախտյոր»-ում ձևավորված ավանդույթներին, չմոռացավ երգել: Նրան հատկապես գրավել էր «Բորուսիա»-ի հիմնը:
Անձամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայերեն լեզվով հայտարարեց, որ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Եվս մեկ դուբլ, այս անգամ` «Վերդեր»-ի դարպասը: Դորտմունդցիները հաղթանակ տոնեցին 5:1 հաշվով, իսկ Հենրիխն աչքի ընկավ 2 հիանալի գոլերով:
Այն պահը, երբ Մխիթարյանը տխրեցրեց Գենադի Օրլովին և «Զենիթ»-ի երկրպագուներին:
Դորտմունդը սիրում է իր «հայկական տասը համարին»:
Առաջին, բայց ոչ վերջին դեպքը, երբ Մխիթարյանը հաջողության հասավ 2 խաղ անընդմեջ. «Զենիթ»-ից հետո նա Գերմանիայի Բունդեսլիգայում գրավեց նաև «Նյուրնբերգ»-ի դարպասը:
Մինչ «Բավարիա»-ն դեռ տոնում էր արդեն նվաճված չեմպիոնությունը, նրա գլխավոր մրցակիցը Մյունխենում 3 անպատասխան գնդակ ուղարկեց իր դարպասը: Հաջողությունից անմասն չմնաց նաև Մխիթարյանը:
«Միքիի» անմիջական մասնակցությամբ ու տպավորիչ գոլով` «Բորուսիա»-ն ձեռք բերեց Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչին մասնակցելու ուղեգիր:
Եվ ահա «թռչող» Մխիթարյանը. այն «սավառնեց» «Հոֆենհայմ»-ի դեմ մրցավեճում:
Հենց Հենրիխը դարձավ ներքին առաջնության ավարտված մրցաշրջանում իր թիմի վերջին գոլի հեղինակը: Սպասում ենք Գերմանիայի գավաթի խաղարկության վճռորոշ հանդիպմանը:
Դորտմունդցի երկրպագուները երգը` նվիրված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին:
Այսպիսով, «Բորուսիա»-ի կազմում Մխիթարյանը 2013/14թթ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման` դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: