Մեթյու Ուիլսոնը և Ադամ Բրուքը սերուցքային կարագից պատրաստել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կիսանդրին:
Նրանք կիսանդրին տեղադրել են շարժական սառնարանի մեջ և շրջել Չիկագոյի փողոցներով:
Արդյունքում` սերուցքային կարագից պատրաստված Օբամայի կիսանդրին տեղափոխվել է Չիկագոյի մշակութային կենտրոն, որտեղ ցանկացողները կարող են տեսնել այն առաջիկա երեք ամիսների ընթացքում:










































