Saturday, 27 06 2026
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան

Կրակոցներ Գավառում. «ռազբորկայի» մասնակիցները տեղափոխվել են Ոստիկանության Գավառի բաժին (լուսանկարներ)

Այսօր` նոյեմբերի 3-ին, ավտովթար-դանակահարություն և կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցիկ վերքեր, պարանոցի առաջնային մակերեսի կտրած ծակած վերք արտաքին լծային երակի վնասումով, աջ վերին վերջույթի դաստակի միջային մակերեսի կտրած վերք մարմնական վնասվածքով իրենց մոտ է անգիտակից վիճակում տեղափոխվել Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կարեն Զազյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Ադամյանը, Գավառի Ոստիկանության պետ Կարեն Նիկոլյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Մ. Ներսիսյանը:

Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, և տեղեկությունը իրացնելով` ոստիկանները պարզում են, որ նոյեմբերի 2-ին, ժամը 23-50-ի սահմաններում, Գավառ քաղաքի «ազատապադյոմ» կոչվող տարածքի մոտ հիվանդանոց տեղափոխված Կ. Զազյանը վիճաբանել է Գավառ քաղաքի Ազատության 29 հասցեի բնակիչ, 31-ամյա Գևորգ Մելքոնյանի հետ: Վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ վնասվածքներ է պատճառել Կ. Զազյանին:
Գավառցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիճաբանությունը եղել է ավտոմեքենաներով իրար չզիջելու և ազդանշան տալու համար: Վ. Զազյանը եղել է Մերսեդես մակնիշի 91 NA 111 համարանիշի ավտոմեքենայով, իսկ Գ. Մելքոնյանը` ՎԱԶ 2121 մակնիշի 87 ՍՏ 773 համարանիշի ավտոմեքենայով:

Արդեն ժամը 01-25-ի սահմաններում նույն բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնում են, որ կրծքային 12-րդ ողի ներհրում կրծքավանդակի սալջարդ ցնցումային համախտանիշ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության 67/6 շենքի բնակիչ, 30-ամյա Տարոն Աբրահամյանը:

Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները կարճ ժամանակում պարզում են, որ Տ. Աբրահամյանը հիվանդանոց է տեղափոխվել այն բանի համար, երբ Կարեն Զազյանի դեպքով նրա եղբայրը` Գավառ քաղաքի Միքայելյան 12 տան բնակիչ, 30-ամյա Վարդգես Զազյանը Ազատության փողոցում վարելով Մերսեդես մակնիշի 91 NA 111 համարանիշի ավտոմեքենան, նկատում է ՎԱԶ 2121 մակնիշի 07 ՍՕ 444 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին Տ. Աբրահամյանն է լինում:

Վ. Զազյանը մտածելով, որ իր եղբորը դանակահարել է նշված ավտոմեքենայի վարորդը, Մերսեդեսով խփում և գլխիվայր շրջում է Նիվան, ինչի հետևանքով էլ Տ. Աբրահամյանը ստանում է վնասվածքները:

shamshyan.com-ը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են չորս ավտոմեքենաները, վիճաբանության բոլոր մասնակիցներին և գազային ատրճանակը, որից վիճի ժամանակ հնչել են կրակոցներ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 34-104 հոդվածի (հանցափորձ, սպանություն) հատկանիշներով:

Գավառցիները shamshyan.com-ին պատմել են նաև, որ եթե Ոստիկանությունը օպերատիվ չգործեր և չտիրապետեր իրավիճակին, ապա այդ «խմորը շատ ջուր կխմեր» ու անհեթեթ վիճաբանությունը, որի հետևանքով կան վիրավորներ, կավարտվեր վրեժխնդրությամբ:

shamshyan.com-ը հայտնում է, որ Կ. Զազյանը աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում` որպես կրթության, սպորտի և երիտասարդության վարչության ավագ մասնագետ, իսկ Տ. Աբրահամյանը` «Սոնագրո» ընկերությունում` որպես մենեջեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում