Թեհրանում հանդիսավորությամբ նշվում է ամերիկյան դեսպանատան գրավումը «հեղափոխական ուսանողների» կողմից ու ամերիկացի 52 դիվանագետներին պատանդ վերցնելու 33-ամյա տարեդարձը:
Իրանի մայրաքաղաքի բնակիչները թափահարում են պաստառներ` «Օբաման սիոնիստների հավատարիմ շունն է» գրությամբ:
Կանանց ձեռքերին գրված է` «Երազում եմ տառապանքների մասին», «Ատոմային ֆիզիկոս» և այլն:
Մարդիկ փողոցներ են դուրս բերել կեղծ հրթիռներ, որոնց վրա գրված է` «Պատրաստված է Իրանում»:









































