Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է ԱՄՆ-ի նավթավերամշակող գործարանների կողմից հումքի պահանջարկի նվազեցման ֆոնին, որոնցից շատերը փակված են «Սենդի» փոթորիկից հետո: Այդ մասին վկայում են վաճառքի տվյալները:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով` երեք օր անց, երբ փոթորիկը հասավ ԱՄՆ-ի արևելյան նահանգներ, երկրում շարունակում են փակված մնալ Phillips 66 և Hess Corp ընկերությունները: Այդ ընկերություններից յուրաքանչյուրն օրական մշակել է ավելի քան 300 հազար բարել նավթ:
Դեկտեմբերյան ֆյուչերսների գինը լոնդոնյան IСE շուկայում կազմում է 105,68 դոլար մեկ բարելի դիմաց:








































