Ճամայկայի համալսարանի ղեկավարությունը հետաքննություն է սկսել այն դեպքի կապակցությամբ, որի ընթացքում մի տղամարդ, հավանաբար, միասեռական, ծեծվել է այդ հաստատության անվտանգության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայությունից:
Տեղի ունեցածը նկարահանած տեսախցիկները ֆիքսել են, թե կատաղած ամբոխից փախչող տղամարդը ինչպես է մոտենում է Քինգսթոնի տեխնոլոգիայի համալսարանի անվտանգության պահակակետին, սակայն տղամարդուն պաշտպանելու փոխարեն, վերջիններս ծեծում են նրան:
Համալսարանի ղեկավարությունը դատապարտել է դեպքը, իսկ անվտանգության ընկերությունը աշխատանքից ազատել է հարձակմանը մասնակցած աշխատակիցներին:
Ճամայկայում միասեռականությունը հանցագործություն է համարվում: Իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ ուշադրություն են հրավիրել սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի վրա:











































