Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին քննադատում են օձի խրտվիլակը ռեստավրացիայի ենթարկելու որոշման համար, հաղորդում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է իր որոշումը, ըստ որի բյուջեից 16 հազար դոլար է տրամադրվելու անակոնդայի խրտվիլակը վերականգնելու համար:
Ըստ տարածված կարծիքի` Ալբերտ անունը կրող վեց մետրանոց օձին ներկայիս Գվիանայի տարածքում նվիրել են բրիտանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` 19-րդ դարում:
Foreign Office-ի ներկայացուցչի խոսքերով` օձի խրտվիլակը նվեր է, հետևաբար` այն համարվում է կառավարության ունեցվածք և համապատասխան խնամքի կարիք ունի:
Խրտվիլակի ռեստավրացիային դեմ հանդես եկող խմբի կարծիքով` կոշտ տնտեսման քաղաքականության պայմաններում օձի տեղը թանգարանում է:







































